Իրանի բանակի ուսումնական ուղղաթիռը վթարի է ենթարկվել Սպահանի նահանգում՝ միրգ-բանջարեղենի մեծածախ շուկայի տարածքում, հաղորդում է Mehr-ը:
Խոմեյնի Շահրի Դորչեհ շրջանում ուղղաթիռի կործանման հետևանքով հաստատվել է չորս մարդու մահը։ Ուղղաթիռը պատկանել է բանակին և դեպքի պահին օգտագործվել է ուսումնական նպատակներով։
Վթարի հետևանքով զոհվել են երկու օդաչուները։ Բացի այդ, զոհվել է շուկայում տաղավարներ շահագործող քաղաքացիական երկու անձ։ Վթարի պատճառների վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։






































