Թեմզ հովտի ոստիկանությունն այսօր կշարունակի խուզարկել Էնդրյու Մաունթբաթեն-Վինձորի Բերքշիրում գտնվող նախկին տունը: Նախկին արքայազնը փետրվարի 19-ին ազատ էր արձակվել կալանքից ավելի քան 11 ժամ անց՝ հանրային ծառայության մեջ ոչ պատշաճ վարքի կասկածանքով, հայտնում է Sky news-ը:
«Սա շատ երկար հետաքննություն կլինի: Հետաքննության տակ գտնվող Էնդրյուի ազատ արձակումը չի նշանակում, որ գործը փակված է»,- ասել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության պետ Էնդի Թրոթերը:
Ինչ վերաբերում է հետաքննության շրջանակներում ազատ արձակմանը, ապա այն կարող է ունենալ անսահմանափակ վավերականության ժամկետ, նշել է նա:
Չարլզ III-ի տիտղոսներից զրկված կրտսեր եղբայրը՝ Էնդրյուն, ձերբակալվել էր: Ձերբակալությունը կապված է նրա նկատմամբ իրականացվող հետաքննության հետ՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործի շրջանակում առաջադրված մեղադրանքների ֆոնին։





































