Փետրվարի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։
Բաքվի «դատարանը» երկարատև, ինչպես նաև ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի 7 առաջնորդի և նրանց շինծու գործով անցնող գերիներին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ստացել են «Զայեդ» մրցանակը:
Բաքվից հայտնել են մինչև հունիս խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորության մասին:
Արդարադատության նախարարը հայտնել է, որ Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի մարտին:
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ուղարկված հացահատիկը հասել է Հայաստան:
Նախագահականի դիմաց քաղաքացիները ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանից պահանջել են հրապարակային ներողություն խնդրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովի կայանալիք ընտրություններին Մոսկվայի միջամտության և ԵՄ-ից օգնություն խնդրելու կոչերը տարօրինակ են։
«Ռոսիա» տոնավաճառի առևտրականները գործադուլ ու բողոքի ակցիա են արել:
ՀԷՑ-ից մինչև այսօր 58 աշխատակից է հեռացվել:
Արամ Առաջինը Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցով դիմել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին:
Ֆիրդուսի բնակիչներն ակցիա են իրականացրել գերակա շահի մասին օրենքի փոփոխության դեմ:
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել է:
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Ռոբերտ Քոչարյանին՝ ասուլիսին հնչեցրած արտահայտությունների համար։
Իրանի սահմանն ապօրինի հատելու համար Հայաստանում 7 բանգլադեշցու են կալանավորել:
Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը 2 «Գրեմմի» մրցանակի է արժանացել:


























