Տավուշի մարզի Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհին հունվարի 24-ին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ստացվել է ժամը 18։03-ին: Պարզվել է, որ Բերդ-Վերին Կարմիրաղբյուր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 20 մետր) և բռնկվել:
Վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:24-ին, մարվել` 18:50-ին: Այրվել է ավտոմեքենայի պահեստային անվադողը, մարտկոցի հատվածը՝ մասամբ:































