Փրկարարները հունվարի 23-24-ն արգելափակումից դուրս են բերել 195 մեքենա և օգնություն ցուցաբերել 722 քաղաքացու, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Առավել ինտենսիվ աշխատանքներ են իրականացվել Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի խաչմերուկի մոտակայքում։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 41 բեռնատար, 439 մարդատար ավտոմեքենա և 1658 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։






































