Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ ստեղծված Խաղաղության խորհրդին մասնակցելու համար 1 մլրդ դոլարի ներդրման անհրաժեշտության մասին լրատվամիջոցների տեղեկությունները «սուտ» է անվանել:
«Այս հիվանդ մարդիկ կրկին հիմարություն են գործել: Պարզապես պետք է կարդալ փաստաթուղթը: Փող պետք չէ»,- ԲԵԼՏԱ-ն մեջբերում է Լուկաշենկոյի խոսքերը:
Նա նաև նշել է, որ Խորհրդին որպես հիմնադիր անդամ մասնակցելն առաջին երեք տարիների ընթացքում անվճար է:
«Բայց եթե ուզում ես, որ երեք տարի հետո քեզ չընտրեն, չհրավիրեն կամ չնշանակեն, վճարիր մեկ մլրդ դոլար և շարունակիր աշխատել: Միլիարդ դոլարը պետք է, եթե երեք տարի անց դու կցանկանաս աշխատել»,- հայտարարել է նա:
Այսօր ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է միանալ Խաղաղության խորհրդին՝ որպես հիմնադիր անդամ: Վարչապետի մամուլի քարտուղարի խոսքով՝ Փաշինյանն ընդունել է հրավերը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության առաջմղմանը և միջազգային խաղաղապահ նախաձեռնություններին մասնակցելուն:






































