Հայաստանի մարզերում հունվարի 17-ի ցերեկն առանձին շրջաններում, ուշ երեկոյան՝ շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հյուսիսարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում երեկոյան սպասվում է ձյուն։ Մայրաքաղաքում ցերեկը կանխատեսվում է -1-ից 1 աստիճան, երեկոյան՝ -1-ից -3 աստիճան։
Շիրակի մարզում ցերեկը սպասվում է -4-ից -8 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -4-ից -7 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկը սպասվում է -4-ից -7 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է -1-ից -4 աստիճան։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -2-ից -5 աստիճան։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկը սպասվում է -4-ից -7 աստիճան ցուրտ։ Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է մինչև -2-ից 1 աստիճան։ Արմավիրում կդիտվի 0-2 աստիճան։
Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկը -4-ից -7 աստիճան։ Սյունիքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի -3-ից -6 աստիճան։
Արցախում հունվարի 17-ին կանխատեսվում է ձյուն, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 2 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 0 աստիճան: Քամին հարավարևելյան է՝ 2-3 մ/վրկ արագությամբ։





































