Իշխանությունները փորձել են խանգարել «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ի և «Մունք» տեխնոդպրոցի՝ հունվարի 18-ին նախատեսած մշակութային մեծ միջոցառումը, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ «Մենք կանք» միջոցառումների շարքը կանցկացվի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Թերթի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցներն այցելել են կազմակերպիչներին, ու երբ չի ստացվել չեղարկել միջոցառումը, զգուշացրել են այն չվերածել քաղաքական ակցիայի և մեծ հնչեղություն չտալ։
Դեկտեմբերի 11-ին Արցախի ներկայացուցչությունում խուզարկություններ էին սկսվել, որոնք տևել էին ավելի քան 4 ժամ։ Քննչական կոմիտեից Armenia Today-ին տեղեկացրել էին, որ քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ, այլ մանրամասներ չէին հայտնել։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ կա դատարանի որոշում, ըստ որի՝ ՔԿ-ն անհրաժեշտության դեպքում կարող է փաստաթղթեր առգրավել։






































