Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը պատրաստակամություն է հայտնել նոր պատժամիջոցներ առաջարկել Իրանի դեմ՝ կապված երկրում բողոքի ցույցերի հետ, գրում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ «ԵՄ-ն արդեն լայնածավալ պատժամիջոցներ է սահմանել Իրանի և նրանց դեմ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների խախտումների, միջուկային ծրագրի ընդլայնման և Թեհրանի աջակցության համար» Ռուսաստանին՝ կապված Ուկրաինայի հակամարտության հետ։
«Եվ ես պատրաստ եմ լրացուցիչ պատժամիջոցներ առաջարկել՝ ի պատասխան ցուցարարների դաժան ճնշման»,- ասել է Կալլասը և ընդգծել, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնությունն «անընդունելի է»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է կոշտ հարված հասցնել Իրանին՝ խաղաղ ցուցարարների մահվան դեպքում։ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ամերիկացի զինվորականներն Իրանում «շատ ուժգին տարբերակներ» են դիտարկում՝ երկրում ցույցերի ֆոնին։ Իրանի իշխանությունները հայտարարել էին ԱՄՆ-ի միջամտության դեպքում պատասխան հարվածների մասին:
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իրանագետ Տիգրան Դավուդյանը հունվարի 11-ին հայտնել էր Իրանում հայ ցուցարարի մահվան մասին։






































