Իրանում սպանվել է հայ ցուցարար Էջմին Մասիհին, ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Տիգրան Դավուդյանը։
Նա նշել է, որ Մասիհին Մաջիդիե թաղամասի բնակիչ էր։
«Լուրը հաղորդել է Էջմինի հաճախած արհեստակցական դպրոցի իրանցի դասախոսը»,- գրել է իրանագետը։
Իրանում բողոքի ցույցերը շարունակվում են դեկտեմբերի 28-ից: Ի սկզբանե դրանք պայմանավորված էին տնտեսական ծանր իրավիճակով և ազգային արժույթի փոխարժեքի անկմամբ, բայց շուտով ձեռք են բերել նաև քաղաքական ենթատեքստ: Իսլամական Հանրապետությունում հունվարի 8-ից անջատված է ինտերնետ կապը:






































