«Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը երկու ամսով կալանավորվել է, լրագրողներին հայտնել է փաստաբան Սոս Հակոբյանը։
Նա որոշումն անարդար և ապօրինի է որակել՝ հավելելով, որ այն բողոքարկվելու է սահմանված ժամկետում։ Փաստաբանը նաև հայտնել է, որ Գալստյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ Վաղարշապատի ընտրություններում ընտրակաշառքի գործով 10 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Արմավիրի մարզպետի նախկին տեղակալը։ «Հայրենիք» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 28-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են կուսակցության գլխավոր քարտուղարի բնակարանը, ավելի ուշ նրան և կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանին ձերբակալել էին։





































