Ձերբակալվել է Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության պատասխանատու Արամ Քոչարյանը, Armenia Today-ին հայտնել է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:
Քոչարյանը Վաղարշապատի ավագանու ընտրություններում կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համարում էր։
Կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 28-ին հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը, ավելի ուշ նրան ձերբակալել էին։


























