ՌԴ գործարարներն սկսել են զգուշանալ Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարների համար՝ կապված «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կալանավորման հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը:
«Ազդանշաններ ենք բերում այն մասին, որ նման իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերերն սկսել են զգուշավոր կերպով գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության մասին, ինչը դժվար թե ծառայի երկկողմ առևտրի բարձր դինամիկայի պահպանմանը»,- նշել է նա:
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
Կարդացեք նաև՝


























