Վերջին տարիներին Երևանի փողոցներում ավելացել են փոքրիկ սեղաններն ու վաճառողները, քաղաքի շուկաները շարունակում են մնալ աշխույժ ու մարդաշատ, իսկ սուպերմարկետներն ընդլայնում են իրենց ցանցերը՝ առաջարկելով ավելի մաքուր միջավայր։
Այս ամենի ֆոնին գնորդների վարքագիծն էլ է դառնում ավելի բազմազան ու երբեմն անսպասելի։ Ոմանք կանգ են առնում առաջին տեսած վաճառողի մոտ՝ վստահելով փորձին ու մարդկային շփմանը, մյուսները շուկա են գնում «թարմ ու բնական» ապրանքի համար, իսկ մի խումբ քաղաքացիներ այդ ամենը փոխարինել են սուպերմարկետներով՝ դրանք համարելով ամենահարմար և հուսալի տարբերակ։
Armenia Today-ը մայրաքաղաքում հարցում է անցկացրել՝ հետաքրքրվելով, թե որտեղի՞ց են գերադասում գնումներ կատարել՝ փողոցի՞ց, շուկայի՞ց, թե՞ սուպերմարկետներից։
Հարցման մասնակիցների մի մասը նախընտրում է գնումներ կատարել սուպերմարկետներից:
«Ապրանքներն ստուգված են, ավելի վստահելի են։ Նաև հաճելի է սպասարկումը»,- նշել է քաղաքացիներից մեկը:
Որոշ մարդիկ դեմ են փողոցային առևտրին:
«Փողոցային առևտուրը հակահիգիենիկ է»,- ասել է նրանցից մեկը։
Քաղաքացիներից ոմանք էլ նախընտրում են օգտվել շուկաներից ու փոքրիկ վաճառակետերից:
«Փողոցային առևտուր անողները լավ կյանքից չեն գնացել փողոց, մեկ-մեկ իրենց էլ պետք է օգնենք»,- նկատել է մեկ այլ քաղաքացի։
Մանրամասները՝ տեսանյութում։





































