ՀՀ իշխանությունները որոշել են համընդհանուր առողջապահական ապահովագրության համակարգը գործարկել նախատեսվածից շուտ, խորհրդարանում հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի ստորագրման հաջորդ օրը, իսկ ապահովագրական փաթեթները կսկսեն գործել 2026 թվականի հունվարի 1-ից։ Առաջին վճարումները կհանվեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձերից և կփոխանցվեն մինչև հունվարի 20-ը։
Նրա խոսքով՝ 2026 թվականը կլինի համակարգի գործարկման և փորձարկման ժամանակահատված։ Առաջին մի քանի ամսվա ընթացքում իշխանությունները կհետևեն համակարգին և անհրաժեշտության դեպքում կփոփոխեն օրենսդրությունը։
Ազգային ժողովը դեկտեմբերի 4-ին առաջին ընթերցմամբ ընդունել էր առողջության ապահովագրության օրինագիծը: Նախարարը նաև ներկայացրել էր, թե ովքեր են առաջին փուլով ընդգրկվելու այս ծրագրում:




































