Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ են վարում՝ «մեկ մուտք, մեկ ելք» սկզբունքով փորձնական միգրացիոն համաձայնագրի մասին շուտով հայտարարելու նպատակով։ Այս ձևաչափով Միացյալ Թագավորությունը կընդունի որոշ ապաստան հայցողների, իսկ մյուսներին կվերադարձնի Ֆրանսիա, Euronews-ի հաղորդմամբ՝ գրում են ֆրանսիական ԶԼՄ-ները։
Փորձնական ծրագիրը նախատեսում է շաբաթական մինչև 50 ներգաղթյալի վերադարձ Ֆրանսիա, որոնք Բրիտանիա են ժամանում փոքր նավերով։ Ֆրանսիան կհամաձայնի ընդունել վերադարձվող ներգաղթյալներին պայմանով, որ ՄԹ-ն ընդունի նույն քանակությամբ ապաստան հայցողների, ովքեր ունեն բարեկամական կապեր Միացյալ Թագավորությունում։ Նշվում է, որ եթե փորձը հաջողություն ունենա, այն էապես կընդլայնվի։
Բրիտանացի քաղաքական գործիչները Ֆրանսիայի ոստիկանությունից պահանջում են ավելի խիստ միջոցներ ձեռնարկել այն նավերի դեմ, որոնք հեռանում են Լա Մանշի ափից։
Փետրվարին Ֆրանսիայի ՆԳ նախարար Բրյունո Ռետայոն հայտարարել էր, որ պատրաստ է օրենսդրական փոփոխություն կատարել՝ ոստիկանությանը միջամտելու իրավունք տալու նպատակով։



























