Մինսկի և Մոսկվայի կողմից անցկացվող համատեղ միջուկային ուժերի վարժանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին «դրդել են» զանգահարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Բելառուսի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլեգ Գայդուկևիչը։
Մայիսի 24-ին Բելառուսի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են տարածաշրջանային հարցեր, Մինսկի հարաբերությունները ԵՄ-ի և, մասնավորապես, Ֆրանսիայի հետ։ Զրույցը նախաձեռնել է ֆրանսիական կողմը։




























