Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցութային վերջին օրը Վարազդատ Լալայանն (+109 կգ քաշային կարգ) իր կարիերայում առաջին անգամ դարձել է ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն,
հայտնում է Sportball24-ը:
24-ամյա մարզիկը և՛ պոկում, և՛ հրում վարժությունում առաջինն էր՝ 455 կգ ընդհանուր արդյունքով, ինչը 11 կգ-ով ավելի է Ասիայի չեմպիոնի ցուցանիշից։ Լալայանն
արժանացել է նաև պոկում և հրում վարժությունների փոքր ոսկե մեդալներին՝ համապատասխանաբար 205 և 250 կգ արդյունքով:
Սիմոն Մարտիրոսյանը երկամարտի 437 կգ արդյունքով գրավել է երկրորդ տեղը։
Առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով
գրավել է առաջին տեղը և երկրորդ անգամ անընդմեջ մեդալների թվով առաջնատարն է Եվրոպայի առաջնությունում։
Փետրվարի 19-ին 87 կգ քաշային Հռիփսիմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ (105+122) արդյունքով բրոնզե մեդալ էր
նվաճել: Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 102 կգ քաշային տղամարդկանց պայքարում փոքր ոսկե մեդալ էր
նվաճել:
Փետրվարի 17-ին 81 կգ քաշային հայ ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը բրոնզե մեդալակիր էր
դարձել։ Փետրվարի 13-ին ԵԱ-ի երկամարտում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն էին արժանացել
Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) և
Գոռ Սահակյանը (67 կգ)։