Հայ մարզիկ Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում կայացած գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում, հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Մանուկյանը հաղթել է մրցաշարում՝ նժույգ վարժությունում հավաքելով 14.800 միավոր։
Երկրորդ և երրորդ տեղերն զբաղել են Ղազախստանի ներկայացուցիչներ Զեյնոլա Իդրիսովը և Նարիման Կուրբանովան։ Գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունը տեղի է ունենում ապրիլի 3-6-ը։
Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել: Նա երկրորդ տեղն է զբաղեցրել օղակների վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.300 միավոր:






































