Հայաստանում վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Ստրատուս» հիվանդության 70 դեպք, հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։
Նշվում է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հիվանդությունը նվազել է 2 դեպքով:
SARS-CoV-2 XFG-ի (կորոնավիրուս) նոր տարբերակն առաջին անգամ հայտնաբերվել է Կանադայում՝ հունվարի 27-ին:
««Ստրատուսը» հայտնաբերվել է 38 երկրում, այդ թվում ՝ Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում։ Այն հատկապես ակտիվ է Հարավարևելյան Ասիայում»,- հայտնել են ՀՎԿԱԿ-ից:
Նշվում է, որ «Ստրատուս» շտամով առաջացած հիվանդության բնորոշ նշաններից մեկը ձայնի փոփոխությունն է` խռպոտություն:
Ավելի վաղ չինացի հետազոտողները չղջիկների մոտ նոր կորոնավիրուս էին հայտնաբերել, որը կարող է վարակել մարդկանց։




































