Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի լողափում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի ընտանիքներին։
«Ցնցված ենք Սիդնեյի Բոնդի լողափում տեղի ունեցած կրակոցներից, որոնք բազմաթիվ անմեղ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և աղոթում վիրավորների արագ ապաքինման համար»,- ասված է X-ում արված գրառման մեջ։
Դեկտեմբերի 14-ին Բոնդի լողափում հրեական միջոցառման ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով սպանվել էր 15 մարդ, այդ թվում՝ 10-ամյա աղջիկ:





































