Չինաստանի Նանկայի համալսարանի գիտնականների խումբը խոզերի կլոնավորման միջոց է մշակել, որին մասնակցում է միայն ռոբոտը։ Առաջին յոթ խոզերն արդեն լույս աշխարհ են եկել։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն։
Ինստիտուտում հայտնել են, որ սովորական էգ խոզը մարտի վերջին լույս աշխարհ է բերել լանդրաս ցեղատեսակի յոթ խոզերի:
«Կլոնավորման գործընթացի յուրաքանչյուր քայլ ավտոմատացվել է, կլոնավորման ընթացքում մարդկային յուրաքանչյուր գործոն բացառվել է»,- ասել է հետազոտական խմբի անդամներից մեկը։




































