ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։
Սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, դիմումները կարող են ներկայացվել մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ։
Աջակցություն կստանա 11 ընտանիք, յուրաքանչյուրին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ։ Պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 3,3 միլիոն դրամ:
ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։
Կարդացեք նաև՝





































