Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա կապակցությամբ՝ նշելով երկու երկրների միջև հարաբերությունների բարեկամական բնույթը և դրանց հետագա զարգացման շուրջ շահագրգռվածությունը, տեղեկանում ենք Կրեմլի կայքից։
«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերություններն ավանդաբար բարեկամական են: Եվ մենք հետաքրքրված ենք դրանց հետագա առաջընթաց զարգացմամբ»,- ասվում է հեռագրում։
Պուտինը Փաշինյանին մաղթել է առողջություն, բարգավաճում և հաջողություններ։
Հունիսի 1-ին Հայաստանի վարչապետը դարձավ 51 տարեկան։
Ավելի վաղ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը կոչ էին արել Հայաստանում անցկացնել ազգային հանրաքվե՝ Եվրամիությանը միանալու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու վերաբերյալ։ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աշխատանքը շարունակելու մտադրության մասին։ Պուտինը մինչ այդ նույնպես կոչ էր արել հայկական իշխանություններին կողմնորոշվել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։

























