2026 թվականի պետական բյուջեի նախագիծն Ազգային ժողովում ընդունելուց հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատրաստվում է անցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական ծրագրի մշակմանը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Կառավարությունը, պարբերականի տվյալներով, հանձնարարել է, որ յուրաքանչյուր գերատեսչություն ներկայացնի իր ոլորտի համար «սուպեր ծրագիր», որոնց մշակման գործընթացը համակարգում է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նոյեմբերի 22-ին նախատեսվում է կառավարությունում ընդհանուր հավաք, որի ընթացքում տարբեր ոլորտի ղեկավարներ պետք է ներկայացնեն իրենց գաղափարները։
Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսին։





































