«Զանգեզուրի միջանցքը» չի վնասի Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքին, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ ԱՊՀ անդամ պետությունների Անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման արդյունքներն ամփոփելիս, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Կարծում եմ, որ և՛ այն, և՛ այն ճանապարհը ոչ թե պարզապես գոյության իրավունք ունեն, այլ անհրաժեշտ են, որպեսզի Ադրբեջանը միանա իր շրջաններին, տրանսպորտային միջանցքներ հայտնվեն երկրների միջև առևտրի համար»,- ասել է Շոյգուն:
Ինչ վերաբերում է Հյուսիս-հարավ միջանցքին, ապա այն կմիացնի հարավի նավահանգիստները Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի և Հյուսիսային ծովային ճանապարհի հետ, հիշեցրել է Շոյգուն:
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքի» 44 կիլոմետրանոց հատվածը հնարավոր է վերականգնել շուրջ երկու տարում:

























