ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է մամուլի այն հրապարակումները, թե Պակիստանն արգելափակել է Հայաստանի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ)։
Armenia Today-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ն նշել է, որ «ներկայում գործընթացի մանրամասներին չեն անդրադառնա»։
«Կարող եմ ասել, որ Հայաստանի անդամակցության հարցում տեսնում ենք բավարար կառուցողական մոտեցում, փոխըմբռնում: Այս ընկալմամբ կշարունակենք աշխատանքները ՇՀԿ շահագրգիռ անդամ երկրների հետ՝ կառույցի հետ փոխշահավետ գործընկերության հետագա զարգացման ուղղությամբ»,- AT-ին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։






































