ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարի հետ, որի ընթացքում քննարկել է Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման հարցը։
Ավելի վաղ Պակիստանի ԱԳ նախարարը գրել էր, որ Միրզոյանի հետ ջերմ հեռախոսազրույց են ունեցել և համաձայնել դիտարկել Պակիստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը։
Պակիստանը ՄԱԿ անդամ միակ պետությունն է, որ դեռ չի ճանաչել Հայաստանը որպես պետություն:




































