Վաշինգտոնում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Բադալյանի հրապարակած լուսանկարում երևում է, որ հանդիպմանը մասնակցում են նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը և ուրիշներ։
ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Միրզոյանը, Բայրամովը և Բլինքենն այսօր՝ հուլիսի 10-ին կհանդիպեն Վաշինգտոնում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։





































