Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանն իր սպանության գիշերը կիսակառույց տանն սպասել է տնային կալանքի տակ գտնվող եղբոր ծննդյան տարեդարձին, որ այցելի նրան ու շնորհավորի, սակայն չի հասցրել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը։
Համայնքապետի եղբայրը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ, Մերձավանի ղեկավար, Մհեր Ախտոյանի ազգական Գրիգոր Օհանյանի սպանության մեղադրյալներից մեկն է։ Օհանյանն սպանվել էր զինված հարձակման արդյունքում՝ փետրվարի 5-ի գիշերը։ Հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվել էր նաև Գրիգորյանի եղբայրը՝ 37-ամյա Պայքար Գրիգորյանը։
Ըստ թերթի՝ ոստիկանությունը հետաքննության շրջանակներում հսկողություն է իրականացնում Օհանյանի տանը։ Հատուկ ուշադրություն է դարձվում նրա եղբորը՝ Նարեկ Օհանյանին։
Համայնքում լուրեր են շրջանառվում, որ իրավապահ մարմիններն արդեն հետաքննում են Գրիգորյանի և ոստիկանի սպանության մեջ կասկածյալին։
Հրազենային վիրավորում ստացած Արծրուն Գալստյանը նույնպես կապված է Ախտոյանի հարազատի սպանության մեջ մեղադրվողների հետ։ Նրա եղբորորդիները՝ Արթուր Գալստյանը, Մարզպետ Գալստյանը և Սևակ Գալստյանը, այս գործով անցել են յոթ ամիս առաջ։
Գրիգորյանը Փարաքարի ղեկավար էր ընտրվել մարտին կայացած ընտրությունների արդյունքներով։ Նա առաջադրվել էր ընդդիմադիր «Միասնություն» դաշինքից, որի կազմում էին «Ապրելու երկիր» և «Հաղթանակ» կուսակցությունները:






































