Այսօր ձերբակալված Հայաստանի Հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր, Պետական գույքի կառավարման վարչության նախկին ղեկավար (2011-2018թթ․) Արման Սահակյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Արտեմ Ասատրյանն ազատ են արձակվել, տեղեկությունն Armenia Today-ին հաստատել են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Ըստ ՀԿԿ-ի՝ քրեական վարույթի շրջանակում մեղադրյալների կողմից վերականգնվել է պետությանը պատճառված վնասի մի մասը։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է գրավ ու բացակայելու արգելք։
Այսօր ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ քննվող քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու մեղադրանքներով ձերբակալվել են մի շարք անձինք, այդ թվում՝ Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնն զբաղեցրած անձը և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։




























