«Մարտի 1»-ի գործով մեղադրյալի կարգավիճակ ստացած երկու պաշտոնյաները երկրից չհեռանալու ստորագրություն են տվել։ Տեղեկությունն Armenia Today-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Պաշտոնյաներն են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանը և նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը։
Նրանք մեղադրվում են 2008-ի արյունալի իրադարձությունների ժամանակ «Ազատության» հրապարակի խաղաղ ցուցարարներին ցրելու գործողությունները կազմակերպելու մեջ։
Փետրվարի 12-ին Օսիպյանին և Մելքոնյանին «Մարտի 1»-ի գործով մեղադրանք էր առաջադրվել:

























