Նոյեմբերի 23-ին` Հայաստանի ժամանակով ժամը 17:35-ին, Գառնի գյուղից 4 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 1-2 բալ: Երկրաշարժի օջախը 10 կմ խորության է, 1,2 մագնիտուդով։
Երկրաշարժն զգացվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ և Գեղարդ գյուղերում՝ 1-2 բալ ուժգնությամբ։

























