Աբովյան քաղաքի շենքերից մեկի բնակարանում Շտապօգնության աշխատակցիները հայտնաբերվել են 5 ամսական երեխայի դի, հայտնել է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին՝ ժամը 10։00-ին։ Ոստիկանությունը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, երեխան հանկարծամահ է եղել իրենց տանը՝ հարազատների ներկայությամբ:
Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:


























