Ամուսինը դանակահարել է նախկին կնոջը, որն էլ ստացած մարմնական վնասվածքների հետևանքով մահացել է, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Երևանի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակարաններից մեկում։ Ըստ գերատեսչության՝ նախկին ամուսինների միջև կենցաղային բնույթի վեճ է առաջացել, որն ավարտվել է դանակահարությամբ։
Նշվում է, որ կասկածյալը փախուստի չի դիմել, տեղափոխվել է համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Հանգամանքները պարզվում են։

























