Հիվանդանոցում հրազենային վնասվածքի հետևանքով մահացել է ՀՅԴ բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ Մխիթար Մարգարյանը, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Ըստ կայքի՝ նա վնասվածք էր ստացել կոկորդի հատվածում, և վիճակը ծանր էր։ Չնայած Առաջին համալսարանական հիվանդանոցի բժիշկների ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվելլ, գրում է լրատվականը։
Նախօրեին Մարգարյանը տեղափոխվել էր հիվանդանոց․ նախնական տեղեկություններով՝ նա ինքնասպանության փորձ էր կատարել՝ կրակելով ինքն իրեն: Ըստ Shamshyan.com-ի՝ դեպքը տեղի էր ունեցել Փափազյան 21 շենքի բակում, որտեղ իրավապահները հայտնաբերել էին ատրճանակ, արնանման հետքեր, կրակված պարկուճ։

























