ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիսի քաղաքի հարավային մասում գտնվող Ավետման կաթոլիկ դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայտնում է NBC News-ը։
Ըստ հեռուստաալիքի՝ հարձակում գործած անձը մահացել է ինքնահրկիզումից։
BBC-ի տվյալներով՝ զոհվել է երկու անձ, 20-ը վիրավորվել են։ Նշվում է, որ հոսպիտալացվածների թվում 6 երեխա կա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Social Truth-ում գրել է, որ տեղեկացված է Մինեապոլիսում տեղի ունեցած ողբերգական կրակոցների մասին:
«Սպիտակ տունը կշարունակի հետևել այս սարսափելի իրավիճակին: Խնդրում եմ միացեք ինձ՝ աղոթելով բոլոր տուժածների համար»,- նշել է նա:






































