Նուբարաշենի աղբավայրում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 անձ է տուժել, Armenia Today-ին հայտնել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից նշել են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության, Փրկարար ծառայության աշխատակիցներ։
Ըստ Shamshyan.com-ի՝ վիրավորներից մեկի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Դեպքի մասին ահազանգն ստացվել է ժամը 18։00-ին։ Նշվում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, աղբավայրի պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս պայթյուն է տեղի ունեցել։
Կայքի տեղեկություններով` վիրավորվել են աղբավայրի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և աշխատակից Էդիկ Միսակյանը։


























