Քուչակ-Ապարան ճանապարհին ՆԳՆ ոստիկանության «Հոնդա» ավտոբուսի և «Նիսան» մեքենայի վթարից մեկ անձ մահացել է, հայտնել է ՆԳՆ-ն։
Ըստ հրապարակման՝ դեպը տեղի է ունեցել ապրիլի 11-ին՝ ժամը 7։50-ի սահմաններում։ Վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 12 անձ։
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Ըստ ՔԿ-ի՝ դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան հանդիպակաց գոտում բախվել է «Հյունդայի» մակնիշի ավտոբուսին:

























