Կրասնոդարի երկրամասում անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով խաղաղ բնակիչ է զոհվել, «Ինտերֆաքսի» փոխանցմամբ՝ հայտնել է շրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը:
Նահանգապետի տեղեկություններով՝ անօդաչուներն այս գիշեր հարվածել են երկրամասային կենտրոնում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերին։ Ընդհանուր առմամբ՝ վնասվել է երեք տուն։
«Նրանցից մեկում՝ բնակարանում, հրդեհ է բռնկվել, որն օպերատիվորեն մարվել է։ Եվս մեկ ԱԹՍ շենքի պատին հարվածելուց հետո ընկել է՝ առանց հրդեհի բռնկման, երրորդում բեկորները հայտնաբերվել են պատշգամբում»,- հայտնել է Կոնդրատևը։



























