Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում, տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Ահազանգը ծառայությունն ստացել է մարտի 6-ին՝ ժամը 07։53-ին: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում։ Վարորդը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ։






































