Փետրվարի 27-ին Արագածոտնի մարզում՝ Տառերի պուրակի հարևանությամբ, ավտովթարի հետևանքով կան վիրավորներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 09:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 53 կմ հատվածում բախվել են Opel Zafira և Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով 2 մարդ տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

























