Նախիջևանի Բաբեկ շրջանի Քյուլթեփե գյուղում հուղարկավորության արարողության ժամանակ գազի արտահոսքի հետևանքով թունավորվել է 23 կին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ նրանք հոսպիտալացվել են, տեղի ունեցածի առնչությամբ հետաքննություն է ընթանում։






































