Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն Armenia Today-ին մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի կողմից Սյունիքով ճանապարհի վարձակալության վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկի ընդունման հավանականությունը, ինչպես նաև կողմերի արձագանքն այդ նախաձեռնությանը:
Փորձագետի կարծիքով` եթե Բաքուն իսկապես ձգտեր կոնսենսուսով կարգավորել Սյունիքով անցնող ճանապարհի հարցը, ապա խնդիրն ավելի շատ տեխնիկական, այլ ոչ թե քաղաքական բնույթ կկրեր:
«Միջանցքն ԱՄՆ-ին հանձնելու գաղափարը ներկայիս պայմաններում իրատեսական չի թվում, քանի որ պարզ չէ, թե որն է Ադրբեջանի շահն այդ սցենարում»,- նշել է Իսկանդարյանը:
Նա մեկնաբանել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությունը տարածաշրջանի իրադրության վրա:
Իսկանդարյանը խոսել է նաև ներքաղաքական օրակարգի մասին։ Նրա կարծիքով՝ Հայաստանի իշխանությունների գործողությունները Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ, մասնավորապես՝ կաթողիկոսի դեմ, ինչպես նաև «ճնշումները բիզնես էլիտաների ներկայացուցիչների» նկատմամբ, հասարակության մոբիլիզացիայի ներուժ ունեցող և պետության անմիջական ենթակայության տակ չգտնվող երկու ինստիտուտների թուլացման ռազմավարության մաս են:
Առաջին ինստիտուտը Հայ Առաքելական եկեղեցին է, որն ունի կայուն ինստիտուցիոնալ մեխանիզմներ և պահպանում է քաղաքական իշխանությունից ինքնավարությունը: Երկրորդը հայկական սփյուռքի մի մասն է, մասնավորապես, գործարար միջավայրի ներկայացուցիչները, որոնք զգալի ֆինանսական ռեսուրսներ ունեն և, ինչպես կարծում են Երևանում, կարող են ազդեցություն ունենալ երկրի ներքաղաքական իրավիճակի վրա։
Ավելին՝ Armenia Today-ի YouTube-յան ալիքում հրապարակված հարցազրույցում




































