TikTok-ը մշակել է հավելվածի նոր տարբերակ ԱՄՆ-ի օգտատերերի համար՝ առաջիկայում նախատեսված վաճառքի ֆոնին, հայտնում է The Information-ը՝ հղում անելով անանուն աղբյուրների։
TikTok-ը նախատեսում է սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի հավելվածների խանութներում տեղադրել իր նոր տարբերակը։ Ըստ հրապարակման՝ օգտատերերը, ի վերջո, ստիպված կլինեն ներբեռնել նոր հավելվածը՝ ծառայությունից օգտվելու շարունակականությունն ապահովելու համար։ Գործող հավելվածը կշարունակի աշխատել մինչև 2026 թվականի մարտը, սակայն ժամկետները կարող են փոխվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսին երկարաձգել էր ByteDance ընկերությանը տրված վերջնաժամկետը՝ TikTok-ի ամերիկյան ակտիվները վաճառելու համար՝ այն տեղափոխելով սեպտեմբերի 17։ Նա հայտարարել էր, որ երկուշաբթի կամ երեքշաբթի կսկսի բանակցություններ Չինաստանի հետ՝ TikTok-ի հնարավոր գործարքի վերաբերյալ։






































