• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Հուլիս 2026 23:08
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Աուդիտ և հնարավոր ազատումներ՝ թոփ-մենեջմենթում․ ի՞նչ է կատարվում ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո

Տնտեսություն,
21 Հուլիս 2025 12:24
ShareShareShare
telegram

Պետական վերահսկողության ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի ժամանակավոր կառավարման տակ անցած «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ՓԲԸ-ում նախատեսված են թոփ մենեջմենթում աուդիտ և կադրային հնարավոր փոփոխություններ։ Այդ մասին ընկերությունում իր աշխատանքի առաջին օրը լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ նշանակված Պետրոսյանը: Նա նաև մեկնաբանել է էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը, որի մասին զգուշացրել էր «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը:

Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Պետրոսյանի հայտարարություններին անդրադարձել է ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը: Ուղիղ միացումն՝ Armenia Today-ի։

Հնարավոր պաշտոնանկություններ ՀԷՑ-ում

Պետրոսյանը չի բացառել, որ աշխատանքից ազատվելու են ՀԷՑ-ի թոփ-մենեջմենթի ուղղության աշխատակիցները։ Նա հայտարարել է, որ Ղազինյանն իր պաշտոնին մնալու «ձև չունի», քանի որ ՀԷՑ-ը, նրա խոսքով, «այս վիճակին հասցնողներից մեկն է»։ Նա Ղազինյանին դիմում գրելու և հեռանալու կոչ է արել, նշելով՝ այլապես իր առաջին հրամանը լինելու է Ղազինյանին ազատելը՝ «վստահության կորստի հիմքով»։

«Ինչ վերաբերում է ազատումներին, ապա այս պահին մասսայական ազատումներ չեն նախատեսվում։ Ազատումներ կլինեն թոփ-մենեջմենթում, աշխատանքից կազատվեն մարդիկ, ովքեր ընկերությունը հասցրել են այն վիճակին, երբ պետությունն ստիպված է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։ Բայց մենք հարգում ենք էներգետիկ համակարգի վաստակաշատ մասնագետների գործը, ովքեր պետք է ապահովեն ՀԷՑ-ի անխաթար աշխատանքը։ Ես նրանց խնդրում ու հորդորում եմ իրենց աշխատանքն իրականացնել պատշաճ և որևէ կերպ տուրք չտալ սաբոտաժային հնարավոր ցուցումներին»,- նշել է Պետրոսյանը։

Ժամանակավոր կառավարիչը հայտարարել է նաև, որ մտադիր է այսօր ծանոթանալ ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին և նրանցից յուրաքանչյուրի պարտականություններին:

«Նախատեսում եմ նաև հանդիպում ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի հետ»,- ընդգծել է պաշտոնյան։

Պետրոսյանը բացառել է մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե ՀԷՑ-ի 7000 աշխատակցի նկատմամբ 2026-ի ընտրություններին ընդառաջ վերահսկողություն սահմանելու նպատակ ունեն։

«Այդ 7000 աշխատակիցը Հայաստանի քաղաքացի է, որոնք արդեն յոթ տարի շարունակ համոզվել են, որ իրենց քվեն անբեկանելի է, նրանց ոչ ոք չի կարող համոզել։ Ցանկացած քաղաքացի իր կամարտահայտությունն իրականացնում է քվեախցում՝ առանց որևէ վերահսկողության և ուղորդման»,- նշել է Պետրոսյանը։ 

«Վստահության կորստի հիմքով» իրեն աշխատանքից ազատելու հնարավորությունը մեկնաբանելով՝ Ղազինյանը հակադարձել է Պետրոսյանին։

«Իսկ ո՞վ ասաց, որ ես իրեն վստահում եմ։ Անձամբ իրեն ու իրենց իշխանությանը չեմ վստահում»,- ընդգծել է Ղազինյանը։

Նա տեղեկացրել է, որ աշխատանքից ազատման դիմում չի գրել ու չի պատրաստվում հետևել Պետրոսյանի կոչին։ Միևնույն ժամանակ՝ չի բացառել, որ «բեսպրեդելի» միջոցով կարող են հասնել իր պաշտոնանկությանը, ավելին՝ իր դեմ նույնպես շինծու գործընթաց սկսեն։ Ղազինյանն «անբարոյականություն» է անվանել առանց հիմքի սաբոտաժի հնարավորության վերաբերյալ Պետրոսյանի հայտարարությունը։

Աուդիտ՝ ՀԷՑ-ում

Պետրոսյանը տեղեկացրել է ընկերության աուդիտ անցկացնելու ծրագրերի մասին և էներգետիկայի ոլորտի մասնագետներին, տնտեսագետներին առաջարկել է մասնակցել ՀԷՑ-ի կարիքներին առնչվող մրցույթներին։ Ըստ նրա՝ ընկերության ղեկավար կազմի հայտարարությունները հակասում են իրենց իսկ աուդիտի տվյալներին, որն իրականացրել էր KPMG-ն՝ միջազգային աուդիտ-խորհրդատվական կորպորացիան։ 

Ղազինյանը մեկնաբանել է հնարավոր խախտումների մասին պնդումներն ու շեշտել, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ անօրինական գործարք չի կատարել:

«Որպես իրացման տնօրեն՝ անընդհատ իմ աշխատակիցների հետ չարաշահումներ եմ բացահայտել։ Արդեն կարող եք նոր կառավարչին դիմել այն հարցով, թե վերջին 10 տարիների ընթացքում որքա՞ն նյութական պատասխանատու է ազատվել աշխատակից։ Առնվազն 10 տարվա ընթացքում իմ պատասխանատվության գոտում չարաշահումները կանխվել են, ինչի վկայությունն էլեկտրաէներգիայի կորուստներն են, որոնք 13%-ից դարձել են 6,5%»,- նշել Ղազինյանը։

Էլեկտրաէներգիայի սակագնի հնարավոր բարձրացումը

Անդրադառնալով սակագնի հնարավոր փոփոխությանը՝ Պետրոսյանը հստակ չի պատասխանել հարցին։ Նա ո՛չ հաստատել, ո՛չ  հերքել է գների հնարավոր բարձրացումը, ինչի մասին խոսել էր Նարեկ Կարապետյանը։ Ավելի վաղ ՀԷՑ-ի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը, որը երկու ամսով կալանավորվել էր եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո, հայտարարել էր, որ էլեկտրաէներգիայի սակագինը 10 տարի չի բարձրանալու: Պետրոսյանը, մեկնաբանելով այդ մասին հարցերը, նշել է, որ չի կարող երաշխավորել գների կայունություն:

«Ինչպե՞ս կարող է հարգարժան սեփականատերը 10 տարվա կանխատեսում անել, եթե մենք չգիտենք, թե վաղն ինչ է լինելու աշխարհում, էներգետիկ համակարգում, տարածաշրջանում»,- պատճառաբանել է Պետրոսյանը:

Միաժամանակ, նա խոստացել է, որ սակագինը բխելու է «օբյեկտիվ, իրական ցուցանիշներից», հաշվարկները կատարվելու են «ըստ օրենքի՝ բացառելով մեքենայությունները, հովանավորչությունները, կոռուպցիոն որոշումները»։

«Սակագնի հարցը բացառապես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման տիրույթում է։ Բայց որպես ժամանակավոր կառավարիչ՝ հարուցված վարույթի շրջանակներում վեր եմ հանելու բոլոր այն գործոնները, ծախսերը, որոնց հիման վրա ՀԾԿՀ-ն որոշումներ կկայացնի ու կհրապարակի։ Չեմ կարող երաշխավորել, թե սակագինը որ ուղղությամբ կգնա, բայց այն բխելու է օբյեկտիվ, իրական այն ցուցանիշներից, որոնք տեսնելու ենք ՀԷՑ-ի գործունեության մեջ։ Հաշվի են առնվելու նաև տնտեսվարողի շահերը՝ իր եկամտաբերության ընդունելի չափերը՝ համաձայնեցված նաև ոլորտը կարգավորող հանձնաժողովի հետ»,- շեշտել է նա։

Ղազինյանը Պետրոսյանի խոսքերը մանիպուլյատիվ է որակել՝ ընդգծելով, որ նա չի կարողացել ֆիքսել, թե սակագինն առնվազն երկու տարի չի բարձրանալու։

«Հիմա չեմ ուզում կոնկրետ թիվ ասել, բայց գրեթե պետության բյուջեի չափ օրինական ֆինանսական միջոցներ ունեցող մարդուն ասում են՝ ինչպե՞ս կարող է երաշխավորել՝ կբարձրանա՞, թե՞ ոչ»,- հավելել է Ղազինյանը։ 

Քննչական կոմիտեն հուլիսի 4-ին Armenia Today-ին տեղեկացրել էր, որ ընկերության գրասենյակում կատարված խուզարկություններից հետո հարուցված գործի շրջանակում կալանավորվածների թիվը հասել է չորսի։ Հուլիսի 8-ին իրավապահները քննչական գործողություններ էին իրականացրել ՀԷՑ-ում և ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել էր ընկերության պետականացմանը միտված օրենքները։

Կարդացեք նաև՝

Սակագնի հետ կապված խնդիրներ, մեծ տույժեր․ Նարեկ Կարապետյանը՝ ՀԷՑ-ի պետականացման ռիսկերի մասին
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
telegram
Tags: ՀԷՑՌոմանոս Պետրոսյան

Հարակից հրապարակումներ

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 19-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,5 դրամ միջին կշռված գնով և վաճառում 368,47 դրամով, տեղեկանում...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 4-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 18-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

18 Հուլիս 2026 09:46

Հայաստանի առևտրային բանկերը հուլիսի 18-ին ԱՄՆ դոլարը գնում են 363,35 դրամ միջին գնով, վաճառում՝ 368,02 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:...

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

Թեղուտի հանքավայրն անցել է TRIPP+ հիմնադրամի ղեկավարի ընկերությանը․ ԶԼՄ

17 Հուլիս 2026 21:41

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրն անցել է ամերիկյան ընկերության, որը ղեկավարում է Հայաստանով անցնող TRIPP տրանսպորտային երթուղու (Trump Route for International Peace...

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 17-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

17 Հուլիս 2026 16:57

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 17-ին, կազմել է 366,85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,28 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

«Մուլտի Սթոուն»-ի անգործ մնացած աշխատակիցներին Քննչականում չեն ընդունել

17 Հուլիս 2026 16:08

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Սթոուն» գործարանի աշխատակիցները, ձեռնարկության կապարակնքումից 11 օր անց, շարունակում են բողոքի...

Карапетян связал дальнейшие шаги «Сильной Армении» с пересчетом голосов

Ընտրությունից ընտրություն չենք գալու. Կարապետյանը լսել է կուրթանեցիների խնդիրները

17 Հուլիս 2026 13:39

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանն այցելել է Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան գյուղ և հանդիպել բնակիչների հետ։ «Մեր...

Load More
Xosum
  • Լուրեր
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16
ԱՄՆ-ն ժամանակավոր կկասեցնի Հորմուզի նեղուցի «Ազատություն» նախագիծը

Թրամփը հանձնարարել է Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծում

19 Հուլիս 2026 21:45
21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

21-ամյա երիտասարդը լողանալու նպատակով ընկել է Գողթանիկի ջրվեժը և խեղդվել․ ԶԼՄ

19 Հուլիս 2026 20:56
Сборная Армении выступит на чемпионате мира по стрельбе в Таллине

Հայաստանի հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք հրաձգության աշխարհի առաջնությանը

19 Հուլիս 2026 19:37
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

Շաբաթվա աստղագուշակը՝ բոլոր նշանների համար

19 Հուլիս 2026 19:30
Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

Ադրբեջանում զենքի փորձարկման զորավարժարանում հրդեհ է բռնկվել

19 Հուլիս 2026 18:24
«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

«Վեոլիա ջրի» դեմ հայցեր են նախապատրաստվելու

19 Հուլիս 2026 17:30
США и Иран договорились о двухнедельном перемирии

ԱՄՆ-ը հարվածել է Իրանում կառուցվող ատոմակայանին

19 Հուլիս 2026 16:20
Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

Wildberries-ի տուժած վաճառողները ՌԴ-ում վարկային արտոնություններ կստանան

19 Հուլիս 2026 14:56
СМИ сообщили о повреждении посольства Азербайджана в Киеве при ракетном ударе

Կիևի հրթիռային հարվածից վնասվել է Ադրբեջանի դեսպանատունը

19 Հուլիս 2026 13:58
RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

RAF 11. Արսեն Հարութունյանը հաղթել է աշխարհի քառակի չեմպիոնին

19 Հուլիս 2026 12:20
Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

Մուրացան փողոցում կրակոցների և սպանության վարույթով մեկ անձ է ձերբակալվել

19 Հուլիս 2026 11:10

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 10:48
Եղանակը Հայաստանում և Արցախում մայիսի 12-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում՝ հուլիսի 19-ին

19 Հուլիս 2026 07:30
«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

«Ռոսակկրեդիտացիան» կասեցրել է հայկական սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերը

19 Հուլիս 2026 00:09
Арман Царукян одержал победу над Джорджио Пулласом на турнире RAF 07

Արման Ծառուկյանը հայտնել է Օլիմպիական խաղերին մասնակցելու մտադրության մասին

18 Հուլիս 2026 23:36
«Гаарец»: Кнессет отказался от голосования по Геноциду армян под давлением Баку
Քաղաքականություն

Նեթանյահուն արգելափակել է Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունը. ԶԼՄ

19 Հուլիս 2026 23:00

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արգելափակել է Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով քվեարկությունը՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի դիմումից հետո։ Այս...

Read moreDetails
Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն
Սպորտ

Մբապեն 22 գոլով դարձել է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուն

19 Հուլիս 2026 22:16

Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն Անգլիայի ընտրանու դեմ Աշխարհի 2026 թվականի առաջնության երրորդ տեղի համար խաղում աչքի է ընկել...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ