Հնդկաստանը դիտարկում է Գյումրու «Չոր նավահանգիստ» նախագծում ներգրավվելու հնարավորությունը, հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Մասնավորապես, այս մասին քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, որոնք հոկտեմբերի 19-ին հանդիպել են Հնդկաստանի նավահանգիստների, նավային բեռնափոխադրումների և ջրային ուղիների պետական նախարար Շանտանու Թհակուրի հետ։
«Քննարկվել է Գյումրիի «չոր նավահանգստի» ծրագրում հնդկական կողմը ներգրավվելու հնարավորությունը, լոգիստիկ խնդիրներին վերաբերող, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների մեծացմանն առնչվող մի շարք հարցեր»,- ասված է հայտարարությունում։
Նշվում է նաև, որ գլոբալ ծովային գագաթնաժողովի շրջանակում նախարարի տեղակալը ելույթ է ունեցել նաև Հնդկախաղաղօվկիանոսյան կլոր սեղանի ընթացքում։




































