• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
22 Հուլիս 2026 02:31
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
  • Սպորտ
No Result
View All Result
No Result
View All Result

Հայկական բեռները՝ ՌԴ մուտք գործելու խոչընդոտի առաջ․ փորձագետը՝ մեղավորների և հետևանքների մասին

Հարցազրույց, Տնտեսություն,
05 Հոկտեմբեր 2023 18:32
ShareShareShare
telegram

«Էքսպորտ Արմենիա» հայ արտահանողների ասոցիացիայի համահիմնադիր Էմիլ Ստեփանյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Վերին Լարսի անցակետում հայկական բեռների կուտակումներին՝ հայտնելով, որ կան կոնյակով բեռնված ավտոմեքենաներ, որոնք արդեն 3 ամիս է՝ Լարսում են։ Նշենք, որ օրերս հայտնի դարձավ, որ ռուսական կողմը Լարսում կոնյակի որակի հետ կապված ստուգումներ է իրականացնում։

«Ստուգումների այդ կարգը դեռ գարնանից է եղել, ուղղակի հիմա ավելի են խստացրել։ Այսինքն՝ ստուգվել են կոնկրետ արտադրողների կոնկրետ ապրանքային նշանների կոնյակներ, որոնք, ըստ ռուսական կողմի որոշ հիմնավորումների, կարող են ենթադրաբար կեղծ լինել։ Բավականին մեծ ստուգումներ են արվել և շատ խնդիրներ են եղել։ Թեպետ սկզբից կոնկրետ արտադրողների կոնկրետ կոնյակներ են ստուգել, հետո, տեսնելով, որ իրավիճակը չի լավանում, անցել են բոլոր արտահանողների բոլոր բրենդներին։ Սա է պատճառը, որ հիմա կուտակումներն ավելի են մեծացել»,- հայտնել է Ստեփանյանը։

Նա չի բացառել, որ խստացումները կարող են պայմանավորված լինել նաև քաղաքական դրդապատճառներով։

«Մենք, այո՛, խնդիրներ ունենք՝ կապված որակի, փաստաթղթերի, սերտիֆիկատների հետ։ Միգուցե հենց քաղաքական պատճառով ինչ-որ ժամանակահատվածում այդ ամենի վրա աչք է փակվել։ Հիմա, գուցե, կրկին քաղաքական պատճառով որոշել են այլևս աչք չփակել և, այսպես ասած, օրենքը կիրառել ամբողջ խստությամբ։ Զուգադիպություն է, թե ոչ, բայց մենք քաղաքական բաղադրիչի առկայությունը չենք բացառում։ Չի բացառվում, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել ՀՀ-ի և ՌԴ-ի՝ այսօրվա լարված փոխհարաբերություններով։ Մեծ հաշվով՝ այս ամենը նման է մի վարորդի բողոքին, որը ճանապարհային կանոնները հաճախ խախտում է, բայց հանկարծ սկսել է բողոքել, որ դրա համար իրեն տուգանում են»,- ընդգծել է Ստեփանյանը։

Նա չի բացառել, որ իրավիճակի նման շարունակության դեպքում այլ ապրանքներ ևս կհայտնվեն ուշադրության կենտրոնում։

«Հայ արտադրողներն, ամեն դեպքում, պետք է լուրջ աշխատեն որակի վրա։ Մեծ հաշվով՝ ՌԴ-ն հիմա անում է այն, ինչ Հայաստանը պետք է աներ 30, 20 տարի առաջ։ Խոսքն արտադրանքի որակին խիստ հետևելու մասին է։ Մի քանի արտադրողի պատճառով հիմա արդեն բոլոր կոնյակ արտադրողներն են հայտնվել Ռուսաստանի տեսադաշտում։ Թեպետ ստուգումների կարողությունը ՌԴ-ում քիչ է, բայց հիմա դրանք շատացել են։ Հայկական բեռները Լարսի ճանապարհին կարող են մնալ մինչև 2 ամիս։ Կան բեռներ, որոնք արդեն մի քանի ամիս է՝ Վերին Լարսում կամ անցակետի մոտակայքում սպասում են։ Այս ամենի ազդեցությունն ու վնասները չափելի են․ օրական վնասն արտահանողները մինչև 500 դոլար են գնահատում։ Եթե 100 տոկոսանոց մաքուր կոնյակ էլ արտահանենք, փաստ չէ, որ ՌԴ-ն խոչընդոտներ չի ստեղծի։ Այդուհանդերձ՝ պնդում եմ, որ մեր խնդիրների զգալի մասը մենք ենք ստեղծել։ Ռուսաստանի հետ առևտուր անելիս՝ քաղաքական բաղադրիչն ուղղակի չենք կարող հաշվի չառնել»,- ասաց նա։

Հոկտեմբերի 3-ին մամուլում լուրեր էին տարածվել, որ Լարսում 60 բեռնատար է կանգնած, ռուսական կողմն ստուգում է բոլոր հայկական կոնյակները:
Նույն  օրը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Վահան Քերոբյանը հայտնեց, որ նախորդ օրվա ընթացքում արդեն մի քանի տասնյակ բեռնատար է անցել Լարսի անցակետը։

Աննա Բադալյան

telegram
Tags: «Էքսպորտ Արմենիա»ԱրտահանումԿոնյակՌԴՎերին Լարսի անցակետ

Հարակից հրապարակումներ

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25

«Ուժեղ Հայաստան» դաշինքը Լոռու մարզի բնակիչներին նոր հացահատիկային կոմբայն կնվիրի, հայտարարել է դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարի պատգամավորի թեկնածու Նարեկ...

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 21-ին, կազմել է 366,68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0,75 դրամով, տեղեկանում ենք Կենտրոնական...

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46

Load More
Xosum
  • Լուրեր
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50
«Ուժեղ Հայաստան»-ը Լոռու երեք գյուղի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

«Ուժող Հայաստան»-ը Լոռու երեք գյուղերի մոտ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն է նվիրել

22 Հուլիս 2026 00:25
ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

ՉԼ․ «Արարատ-Արմենիա»-ն հաղթել է «Շեմրոկ Ռովերս»-ին

21 Հուլիս 2026 23:38
Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

Երևանի Նազարբեկյան թաղամասում այրվում է խոտածածկույթ․ ՆԳՆ

21 Հուլիս 2026 23:02
Ձգտելու ենք հասնել ՌԴ սահմանափակումների վերացմանը․ Կարապետյան

ԿԿՀ-ն Սամվել Կարապետյանին տուգանել է հայտարարագիր չներկայացնելու համար

21 Հուլիս 2026 22:33
ЦИК разрешил уголовное преследование против Андраника Теваняна и лишение его свободы

Անդրանիկ Թևանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր․ «Մայր Հայաստան»

21 Հուլիս 2026 21:56
СК возбудил дело после смерти военнослужащего в воинской части

ՔԿ-ն հայտնել է ՊՆ զորամասերից մեկի զինծառայողի մահվան մասին

21 Հուլիս 2026 21:42
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

21 Հուլիս 2026 21:01
Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

Հրաձիգ Աիդա Ազատյանը դարձել է երիտասարդների ԱԱ-ի հաղթող

21 Հուլիս 2026 20:36
Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

Քաղաքական պրոցեսների վրա չեն կարող ազդել իրավական գործընթացները․ Աբրահամյան

21 Հուլիս 2026 20:12
Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

Նարեկ Կարապետյանի նոր մեղադրանքը վերաբերում է Ալիկ Ալեքսանյանի գործին. Վարդևանյան

21 Հուլիս 2026 19:57
Армянские борцы взяли три медали на юношеском турнире по борьбе во Владикавказе

Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք Մ17 աշխարհի առաջնությանը

21 Հուլիս 2026 19:46
Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

21 Հուլիս 2026 19:10
ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

ԿԸՀ-ն Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը քննելու լիազորություն չունի. Ասլանյան

21 Հուլիս 2026 19:02
Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

Էս մարդիկ «կարմիր գիծ» պահելու սովորություն չունեն. Ռուբեն Մխիթարյանը՝ ԿԸՀ-ի մասին

21 Հուլիս 2026 18:49
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով ներողություն խնդրել

Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Օսիպյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

21 Հուլիս 2026 18:45
«Ռոսսելխոզնադզորը» կստուգի հայկական ձկնաբուծարանների արտադրանքը

«Ռոսսելխոզնադզոր»-ն արգելել է ուզբեկական բանջարեղենի ներկրումը ՌԴ

21 Հուլիս 2026 18:45
Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

Երբ 1,5-2,5 ժամ շարունակվում են ընտրությունները, խնդիր է․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:29
Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

Եթե համարեմ թերացել եմ, վնաս տվել ՀՀ-ին, հրաժարական կտամ․ Հովակիմյան

21 Հուլիս 2026 18:27
Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

Աջիկների ծեծ ու վիճաբանություն․ ՔԿ-ն քրգործ է հարուցել

21 Հուլիս 2026 18:24
Арестованный кандидат в депутаты Давид Казинян подал в суд на ЦИК

Դավիթ Ղազինյանի գործը կայծակնային արագությամբ դատարան են ուղարկել․ Վարդևանյան

21 Հուլիս 2026 17:59
«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

«Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը (ուղիղ)

21 Հուլիս 2026 17:31
Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

Ովքե՞ր են մանդատից հրաժարվել 9-րդ գումարման ԱԺ անցած ուժերից

21 Հուլիս 2026 16:14
Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

Դատախազությունը Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել ԿԸՀ

21 Հուլիս 2026 16:05
ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

ԵՄ գնացող ապրանքները հայտնվում են ՌԴ սահմանին ու հետ գալիս. ձկնաբույծ

21 Հուլիս 2026 16:00

Տարադրամի փոխարժեքը հուլիսի 21-ին՝ ըստ ԿԲ-ի տվյալների

21 Հուլիս 2026 16:00
Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

Եվրոպական ձկնարտադրության կոնկուրենցիային չենք դիմանա. Սևոյան

21 Հուլիս 2026 16:00
ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

ՌԴ-ի հետ ենք դժվար մրցակցում, ԵՄ-ում ինչպե՞ս ենք մրցելու․ ձկնաբույծ

21 Հուլիս 2026 15:47
Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

Սուբսիդավորվող վարկ և բանկերի հետ աշխատանք. ի՞նչ են ակնկալում ձկնաբույծները

21 Հուլիս 2026 15:46
Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում
Մշակույթ

Կարեն Կարագուլյանը կնկարահանվի Մեթյու Մակքոնահիի մասնակցությամբ Netflix-ի նոր ֆիլմում

22 Հուլիս 2026 00:54

Հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը միացել է Netflix-ի նոր ռոմանտիկ կատակերգության՝ «Պոզիտանո»-ի դերասանական կազմին, որի գլխավոր դերերում են Մեթյու Մակքոնահին և...

Read moreDetails
В Баку на «суде» против пленных Ишханян и Бабаян заявили о непризнании вины
Արցախ

Հայ գերիների գործով Բաքվի վերաքննիչ դատարանում ելույթ են ունեցել դատախազները

22 Հուլիս 2026 00:50

Բաքվում հուլիսի 21-ին շարունակվել է Արցախի նախկին առաջնորդների գործով վերաքննիչ բողոքների քննությունը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ ելույթ են ունեցել մեղադրող դատախազները...

Read moreDetails
Xosum
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2026 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ