ՎՏԲ բանկը նախատեսում է մոտ ժամանակներս ավարտին հասցնել մի շարք ոչ պրոֆիլային ակտիվների, այդ թվում՝ Հայաստանում գտնվող պղնձի արտադրության ձեռնարկության վաճառքի գործարքները, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտարարել է բանկի վարչության նախագահ Անդրեյ Կոստինը։
«Մենք արդեն վաճառել ենք մի քանի հյուրանոց, գտնվում ենք «Գալս» կառուցապատող ընկերության վաճառքի ավարտի փուլում։ Կար նաև Հայաստանում պղնձի արտադրության ձեռնարկություն, որը մեզ էր անցել պարտքերի դիմաց. այնտեղ ևս ավարտական փուլում ենք»,- ասել է Կոստինը «Փոփոխությունների կապիտալ. նոր ներդրումային լանդշաֆտի ուրվագծերը» համաժողովի շրջանակում։
Բանկի ղեկավարը չի հստակեցրել գնորդի անունը և գործարքի արժեքը, սակայն ընդգծել է, որ ակտիվների իրացումն իրականացվում է բանկի ոչ պրոֆիլային բիզնեսներից դուրս գալու ռազմավարության շրջանակում։
Հայաստանյան ակտիվը, որի մասին հիշատակել է Կոստինը, ՎՏԲ-ին էր անցել վարկային պարտավորությունները չկատարելու հետևանքով։
Բանկի նախկին առաջին փոխնախագահ Տեր-Ավանեսովի նկատմամբ հեռակա կարգով կալանք էր կիրառվել, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։





































