Նավթի գները երկուշաբթի բարձրացել են ավելի քան 26%-ով՝ հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր իրենց ամենաբարձր մակարդակին` 119 դոլար, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Մերձավոր Արևելքում ռազմական գործողություններն անկայունացրել են շուկան. տարածաշրջանից նավթի մատակարարումների զգալի մասն արգելափակվել է Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, ինչը խոշոր արտադրողներին ստիպել է կրճատել արտադրությունը, քանի որ պահեստները լցվում են։
Լոնդոնի ICE Futures բորսայում մայիսյան Brent ֆյուչերսների գինը կազմել է 116,83 դոլար մեկ բարելի համար, ինչը նախորդ փակման համեմատ 24,14 դոլարով (26,04%) ավելի է։ Ուրբաթ օրն այս պայմանագրերը բարձրացել են 7,28 դոլարով (8,5%)՝ հասնելով 92,69 դոլարի մեկ բարելի համար։
Վերջին շաբաթվա ընթացքում Brent-ը թանկացել է 27%-ով, իսկ WTI-ը՝ գրեթե 36%-ով։ Պատերազմի ֆոնին շաբաթական գնաճն ամենամեծն էր 2020 թվականի գարնանից ի վեր։





































